Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը ինքնասպան է եղել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել 19-ամյա զինվոր Իսմայիլ Իբաեւը` իրեն ամրակցված զենքից կրակելով գլխին։

APA լրատվական գործակալության այս տեղեկությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են` հայտնելով, որ փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։

Ընթացիկ ամռանը հաճախացել են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները երկրի զինված ուժերում միջադեպերի, դժբախտ պատահարների հետեւանքով զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու, ինքնասպանության փաստերի մասին։ Վերջին մեկ ամսում, մասնավորապես, հաղորդվել է նման հանգամանքներում առնվազն հինգ զինծառայողների մահվան մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG