Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Սարգսյանը կքննարկեն նաեւ եվրասիական ինտեգրման գործընթացները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Ռուսաստան է այցելելու աշխատանքային այցով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը նույնպես տեղեկացրել է նախատեսվող հանդիպման մասին` նշելով, որ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ ընդհատելու է արձակուրդը։

Կրեմլի հաղորդագրության համաձայն` հանդիպման օրակարգում են լինելու երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր, նախատեսվում է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում, մասնավորապես` համագործակցությունը ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։

Օրակարգում են նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցերը, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը։

Կլինի արդյոք համատեղ ասուլիս` այս պահին հայտնի չէ։

Սա Պուտին - Սարգսյան առաջին երկկողմ հանդիպումն է Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG