Մատչելիության հղումներ

Բռնությունները Սիրիայում շարունակվում են


Սիրիացի ակտիվիստները այսօր հաղորդել են, որ Դամասկոսի Ջդեյդեթ Արթուզ արվարձանում կառավարական ուժերի իրականացրած գործողության արդյունքում առնվազն 35 մարդ է զոհվել, նրանցից ոմանք խոշտանգվել եւ մահապատժի են ենթարկվել։

Ըստ նույն աղբյուրի` շուրջ 100 երիտասարդներ էլ ձերբակալվել են, տեղափոխվել մի դպրոցի շենք եւ խոշտանգվել։

Սիրիայի պետական հեռուստատեսությունը, մինչդեռ, հայտարարել է, թե Ջդեյդեթ Արթուզում «հանձնվել կամ սպանվել են տասնյակ ահաբեկիչներ եւ վարձկաններ»։

Նախօրեին տեսանյութ էր տարածվել, որտեղ պատկերված էր, թե ինչպես Հալեպում ապստամբները մահապատժի են ենթարկում նախապես դաժան ծեծի ենթարկված չորս մարդու` կառավարամետ աշխարհազորայինների։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վայրագությունների համար քննադատում են Սիրիայում հակամարտող երկու կողմերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG