Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում պաշտոնական Երեւանի ջանքերն՝ ուղղված ահաբեկչական սպառնալիքների կանխմանն ու հակազդմանը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության դեմ պայքարի 2011 թվականի զեկույցը, որում, մասնավորաբար, նշված է․ - «Անցած տարվա ընթացքում Հայաստանը բարելավեց սահմանապահ անվտանգության համակարգը: Հայաստանը սերտորեն աշխատում էր Հյուսիս-Ատլանտյան դաշինքի եւ այլ գործընկերների հետ`Արտակարգ Իրավիճակների նախարարության շուրջօրյա իրավիճակային կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Այդ կենտրոնը պետք է ճգնաժամային իրավիճակներում,այդ թվում ահաբեկչական հարձակումների պարագայում, գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցության կազմակերպմանը ծառայի»:
Զեկույցի հեղինակները որպես դրական քայլ են մատնանշում նաեւ հայ-վրացական սահմանին մեքենաների եւ մարդկանց զննման համար նախատեսված նորագույն սարքավորումների, ինչպես նաեւ ռադիացիոն վերահսկողության սարքավորումների տեղադրումը սահմանային անցակետերում՝ ներառյալ «Զվարնթոց» օդանավակայանում:
Պետդեպարտամենտի զեկույցից նաեւ տեղեկանում ենք, որ ամերիկյան Պաշտպանական վտանգների նվազեցման դաշնային գործակալությունը Հայաստանի իշխանություններին կօժանդակի, որպեսզի Վրաստանի հետ սահմանին նոր սարքավորումներ տեղադրվեն եւ արդիականացվեն ենթակառույցները:
«Նախատեսվում է ամերիկյան կողմի օժանդակությամբ սահմանապահ աշտարակներ եւ վերահեռարձակող կայաններ տեղադրել», - նշում են զեկույցի հեղինակները, արձանագրելով նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են արդիականացնել միասնական սահմանապահ անցակետերում գործող տեղեկատվական համակարգը՝ Վրաստանի հետ պետական սահմանին գտնվող անցագրային կետերը համապատասխանեցնելով Եվրամիության չափանիշներին:
Ինչ վերաբերում է ահաբեկչական կառույցների ֆինանսավորմանը՝ ըստ ամերիկացի մասնագետների Հայաստանում իրավիճակը մտահոգիչ չէ:
«Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն չէ եւ ահաբեկչական ակտիվության ֆինանսավորման որեւէ դեպք երկրում չի հայտնաբերվել», - նշում են Պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները: Ըստ նրանց՝ Ադրբեջանում ահաբեկչական ռիսկներն ավելի լուրջ են, քան Հայաստանում։
«Ադրբեջանն ակտիվորեն հակազդում է այն ահաբեկչական կազմակերպություններին, որոնք փորձում են մարդկանց, զենքերի եւ տարբեր տեսակի նյութերի տեղաշարժ իրականացնել Կովկասի տարածքով: Ադրբեջանական կառավարությանը հաջողվել է կրճատել ահաբեկիչներին սատարող խմբերի ներկայությունը երկրում», - նշում են զեկույցի հեղինակները:
Ահաբեկչական ռիսկերի եւ արձանագրված միջադեպերի առումով Հարավային Կովկասում իրավիճակն առավել մտահոգիչ է Վրաստանում, որի կառավարությունը, սակայն, ըստ Պետդեպարտամենտի զեկույցի` «ունի արտաքին եւ ներքին ահաբեկչական սպառնալիքների կանխման սեփական համապարփակ ռազմավարությունը»:
«Տարվա ընթացքում վրացական իշխանություններին հաջողվեց ռումբերի մի քանի պայթյուններ կանխել: Ընդհանուր առմամբ` 2011-ի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում պայթեցումների չորս փորձ է եղել, որոնց հետ առնչություն ունենալու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով․ - «Այդ հարձակումներն, ըստ ամենայնի, ծրագրվել են Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ դրանց ետեւում Ռուսաստանն է կանգնած: Բացի այդ, անցած տարվա փետրվարին վրաց իրավապահները ձերբակալել են երկու անձանց, որոնք փորձել էին երկրի տարածքով «Իրիդիում 192» տեսակի ռադիոակտիվ նյութ տեղափոխել՝ երրորդ երկրում վաճառքի նպատակով»:
Պետդեպարտամենտում արձանագրում են, որ վերջին տարիներին Վաշինգտոնն ու Թբիլիսին կարողացել են լայնածավալ գործակցության մեխանիզմներ ստեղծել:
«Վրացական իշխանությունները շարունակում են սերտորեն աշխատել եւ համակարգել հակաահաբեկչական գործողությունները Միացյալ Նահանգների մի շարք գերատեսչությունների հետ թե՛ մարտավարական, եւ թե՛ ռազմավարական մակարդակներում», - նշված է Պետդեպարտամենտի զեկույցում: