Մատչելիության հղումներ

2012-ին Սեւանում խեղդվել է 5 մարդ՝ 3-ը ձմեռանը, իսկ երկուսն անցած ամիս` հուլիսին:

Ընդհանուր առմամբ, այս տարի ջրափրկարարներին հաջողվել է փրկել 14 հոգու կյանք: 2011-ի նույն ժամանակահատվածում Սեւանա լճում խեղդվածների թիվը 9 էր։

Հիմնականում խեղդվում կամ խեղդվելիս փրկվում են տղամարդիկ, ովքեր լիճ են մտնում գինովցած վիճակում, հեռու են լողում եւ հայտնվում մարդկանց տեսադաշտից դուրս:

Փրկարարական կենտրոններն ու կայանները գործում են առավել մարդաշատ տարածքներում: Սեւանա լճի տարածքում աշխատում են 43 ջրափրկարարներ:

Սեւանա լճում կան այնպիսի տարածքներ, որոնք դուրս են ջրափրկարարների ուշադրության կենտրոնից, այնտեղ փրկարարներ չեն աշխատում: ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատը պարբերաբար հանդիպումներ են ունենում նման տարածքների սեփականատերերի հետ, որպեսզի լուծվի այս հարցն ու տվյալ տարածքները նույնպես հայտնվեն փրկարարների ուշադրության կենտրոնում:

Փրկարարների աշխատանքները Սեւանա լճում դժվարանում, կամ հաճախ դառնում են անհնարին էկոլոգիական աղտոտվածության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG