Մատչելիության հղումներ

Հալեպից Երեւան այս գիշեր ինքնաթիռով հասած սիրիահայերը նշում են, որ Հալեպում դեպի օդանավակայան տանող ճանապարհը վտանգավոր է: Ապստամբները որոշ հատվածներում վերահսկում են ճանապարհը, ու մարդիկ այդ ճանապարհը անցնում են «կյանքի գնով»` մոտ քսան անգամ թանկ վճարելով տաքսու վարորդներին: Կրակոցներն ու պայթյունները, ըստ ականատեսների, հայկական թաղամասերում ոչ միայն լսելի են, այլեւ այնքան ուժգին են, որ տները եւս ցնցվում են պայթյուններից:

XS
SM
MD
LG