Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք». «Որ օրը նշանակեն` այդ օրն էլ կհաղթենք»


Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան ընդունելի է համարում երկրում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 1-ին նշանակելը։ Այդ մասին IPN լրատվական գործակալությանը ասել է կոալիցիայի մամուլի քարտուղար Մայա Փանջիկիձեն։

«Մեզ համար ամեն ինչ ընդունելի է։ Որ օրը նշանակեն ընտրությունները` այդ օրն էլ մենք կհաղթենք իշխանություններին», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է վրաց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած դաշինքի խոսնակը։

Փանջիկիձեն ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ը վաղուց է սկսել նախընտրական արշավը, բացել է գրասենյակներ եւ ներկայացրել իր գրեթե բոլոր մեծամասնական թեկնածուներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG