Մատչելիության հղումներ

Երեւան-Հալեպ-Երեւան այսօրվա չվերթը չեղյալ է հայտարարվել


«Արմավիա» ընկերությունը չեղյալ է հայտարարում օգոստոսի 1-ի Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը` ուղեւորների բացակայության պատճառով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ընկերությունում:

«Արմավիա»-ն տեղեկացնում է, որ հաջորդ օրերի համար չվերթը ուժ մեջ է:

Երեկ երեկոյան ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ կիրականացնի Երեւան - Հալեպ - Երեւան ուղղությամբ:

«Չնայած Սիրիայում եւ, մասնավորապես, Հալեպ քաղաքում ընթացող պատերազմական գործողություններին` ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում», - ասված է ընկերության երեկ տարածած հաղորդագրությունում։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG