Մատչելիության հղումներ

Նավալնուն մեղադրանք է առաջադրվել


Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել բլոգեր, ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնուն` «Կիրովլես» պետական ընկերության ունեցվածքի վատնումը կազմակերպելու մեջ, եւ արգելել են նրան Մոսկվայից դուրս գալ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր ակտիվիստին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Այս ամիս ավելի վաղ հարուցված քրեական գործը վերաբերում է երկամյա վաղեմության դեպքերին, երբ Նավալնին աշխատել է որպես Կիրովի մարզի նահանգապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Նրան սկզբնապես մեղսագրվում էր Կիրովի անտառտնտեսությանը 1 միլիոն ռուսական ռուբլու (շուրջ 30 հազար դոլար) վնաս պատճառելը, իսկ այսօր մեղադրանքը վերաորակվել է` գումարը հասցնելով 16 միլիոն ռուբլու։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդդիմադիր գործիչը «տարօրինակ եւ անհեթեթ» է որակել իրեն ներկայացված մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG