Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ապստամբները հանձնեցին զենքերը


Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի արեւելքում ապօրինի խմբավորումները հանձնել են ավելի քան 200 միավոր զենք` հրադադարի մասին համաձայնության շրջանակներում։

Անցած շաբաթ Տաջիկստանի արեւելյան Լեռնային Բադախշան տարածաշրջանում տեղի ունեցած բախումները կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, շուրջ յոթ տասնյակ մարդ է զոհվել, ավարտվեցին, երբ իշխանությունները համաներում առաջարկեցին ապստամբներին` զենքը հանձնելու դիմաց։

Բախումները հաջորդել էին Ազգային անվտանգության պետական կոմիտեի տարածաշրջանային կառույցի ղեկավար, գեներալ Աբդուլո Նազարովի` հուլիսի 21-ին տեղի ունեցած սպանությանը։

Բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մեջ կասկածվող չորս անձինք, որոնցից իշխանությունները պահանջել էին հանձնվել, դեռեւս ազատության մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG