Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Լոնդոնում հանդես կգան Քոլոյանը եւ Միրզոյանը


Լողի մրցումներ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, 28-ը հուլիսի, l2012թ.

Լողի մրցումներ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, 28-ը հուլիսի, l2012թ.

Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի երկու մարզիկներ այսօր հանդես կգան մրցելույթներով։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մամուլի խոսնակ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանն ասաց, որ այսօր հանդես կգան լողորդ, Հայաստանի 24 ռեկորդների հեղինակ, 27-ամյա Միքայել Քոլոյանը` 100 մետր ազատ լողաոճում, եւ 21-ամյա ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը` օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին։

«Քոլոյանը ելույթ կունենա, ըստ օլիմպիական ծրագրի՝ կեսօրին, ժամը 12-ին, իսկ երեկոյան ժամը 10-ին ծանրամարտի սիրահարներս պետք է գամվենք հեռուստաէկրաններին` 69 կիլոգրամ քաշայինների պայքարին, որին տոն կտա նաեւ Առաքել Միրոզյանը», - նշեց Ալեքսանյանը։

Հարցին, թե ի՞նչ տվյալներ կան, որոնք հույս են ներշնչում, որ երկու մարզիկները կնվաճեն չեմպիոնի տիտղոսը, Ազգային օլիմպիական կոմիտեի խոսնակը արձագանքեց. - «Մինչեւ այսօր Քոլոյան Միքայելը Հայաստանի շուրջ երկուսուկես տասնյակ ռեկորդների հեղինակ է։ Ասել չեմպիոն` դա ամպագոռգոռ կհնչի, որովհետեւ չեմպիոնական տոնին մասնակցում են ընդամենը մի քանի երկրների մարզիկներ` Ավստրալիայի, Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լողորդները։ Իսկ Առաքել Միրզոյանից մենք հույս ունենք, որովհետեւ, նախ, Եվրոպայի չեմպիոն է, բացի այդ էլ՝ միջազգային խոշոր պատանեկան, երիտասարդական առաջնություններում դարձյալ ոսկե մեդալներ է նվաճել»։

«Այնպես որ, իրենց նվաճած հաղթանակները, հաջողությունները հույս են ներշնչում», - ամփոփեց Յուրի Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG