Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը հրապարակեց կրոնական ազատության մասին 2011-ի զեկույցը


ԱՄՆ-ում հրապարակվել է կրոնական ազատության մասին 2011 թվականի տարեկան զեկույցը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տվյալներով` կրոնական հողի վրա անհանդուրժողականությունը անցած տարի մնացել է աշխարհում կարեւորագույն խնդիրներից մեկը։

Զեկույցում հատուկ նշվում են Բահրեյնի, Իրաքի եւ Ռուսաստանի իշխանությունները։ Նրանց արձագանքը այն խմբերի գործողություններին, որոնք այդ երկրներում դասակարգվում են որպես «ծայրահեղական», զեկույցի հեղինակների կարծիքով, նպաստել են հասարակական անհանդուրժողականության եւ կրոնական ազատությունների սահմանափակման աճին։

Խղճի ազատության սկզբունքները պարբերաբար խախտող պետությունների թվում զեկույցում նշվում են Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սաուդյան Արաբիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG