Մատչելիության հղումներ

logo-print

Նկարիչների 15 տոկոսն է ապրում իր արվեստով


Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Չնայած Հայաստանում այսօր գտնվում են 700-ից ավելի կերպարվեստի գործիչներ` քանդակագործներ, գեղանկարիչներ եւ այլն, նրանց, իմ հաշվարկներով, գուցե 10-15 տոկոսը կարողանում է ապրել իր արվեստով», - «Ազատություն» ռադիոկայանի հատ զրույցում ասաց Աղամյանը:

Նրա փոխանցմամբ, միությունը ամեն տարի կազմակերպում է մոտ 60 ցուցահանդես. - «Դա աննախադեպ քանակ է: Դեռ խորհրդային տարիներին, երբ պետությունը մեր թիկունքում էր, արվում էր շատ ավելի քիչ»:

Կերպարվեստի գործիչների համար այսօրվա խնդիրներից ամենակարեւորը Աղամյանը համարում է «նկարչի ոչ պահանջված լինելը». - «Քանի որ այսօր կերպարվեստով շատ քչերն են հետաքրքրված: Ցուցահանդեսների բացմանը հարյուրավոր մարդիկ են ներկա լինում, բայց նրանցից որեւիցե մեկը գնողունակ չէ: Արվեստասեր հասարակություն են, ոչ թե գնողունակ… Նկարիչների միության ցուցասրահներից, իմ հիշողությամբ, գոնե մեկ կամ երկու նկար տասը տարվա ընթացքում վաճառվել է»:

Մինչդեռ, ինչպես հավելեց Աղամյանը, խորհրդային տարիներին, երբ տարեկան կազմակերպվում էր երկու հանրապետական ցուցահանդես, բոլոր նկարներն արդեն գնված էին պետության կողմից. - «Հիմա պետությունը նման բան չի անում: Վերջին 12 տարիներին, որքան ես հիշում եմ, ընդամենը 5 նկար է գնել պետությունը` չնչին գումարով»:

Հարցին, թե ինչպես են վաստակում եւ որտեղ են վաճառում գեղանկարիչները իրենց նկարները, Աղամյանը արձագանքեց. - «Շատերը նկարչությամբ չեն ապրում այլեւս: Շատ-շատերը կողքից մեկ ուրիշ գործ են անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG