Մատչելիության հղումներ

Օսկանյանը դիմել է Վերաքննիչ դատարան


«Բարգավաճ Հայաստան»-ի անդամ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այս մասին ասված է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր բավարարել Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից այս տարվա մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

«Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG