Մատչելիության հղումներ

Մխիթար Գոշի մեդալ` Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպանին


Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում երեկ տեղի է ունեցել Ճապոնիա - Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` պետական պարգեւը Սումիո Էդիմուրային է հանձնել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը։

Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992 թվականից հավատարմագրվել է որպես Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա): Վերջին 13 տարիների ընթացքում նա ղեկավարում է Ճապոնիա - Հայաստան ընկերությունը:

Ճապոնացի դիվանագետը Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել է նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թվականի սեպտեմբերին 3-ի հրամանագրով` Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG