Մատչելիության հղումներ

Հնդկաստանում գնացքի հրդեհի հետեւանքով 47 մարդ է զոհվել


Հնդկաստանում 47 մարդ է զոհվել մարդատար գնացքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով, եւս առնվազն 28 մարդ, այդ թվում երկուսը` ծայրահեղ ծանր վիճակում, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ոստիկանության նախնական վարկածներով` հրդեհի պատճառ կարող էր լինել հոսանքի կարճ միացումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG