Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարական զորքերը փորձում են վերագրավել Հալեպի հյուսիսային շրջանները


Սիրիայի կառավարական զործերը փորձում են վերագրավել Հալեպի հյուսիսային շրջանները, որոնք մեկ շաբաթ է ինչ գտնվում են ապստամբների հսկողության ներքո:

«Ֆրանս Պրեսի» փոփանցմամբ, երկրի երկրորդ քաղաքը համարվող Հալեպի վրա հարձակմանը մասնակցում են ինչպես հետեւակային ստորաբաժանումներ, այնպես էլ տանկեր եւ ռազմական ուղղաթիռներ:

Սիրիայում ընթացող մարտերին զուգահեռ պաշտոնական Մոսկվան այսօր կրկին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ քննադատելով սիրիական ընդդիմության պահվածքը եւ աջակցություն հայտնելով Բաշար ալ-Ասադի կառավարությանը:

«Սիրիական իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել, երբ զինված խռովարարները գրավում են երկրի խոշորագույն քաղաքները», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG