Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժին

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է ՊԲ-ի տարածած հաղորղագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG