Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Օլիմպիական խաղերը


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը ուրբաթ ազդարարեց Լոնդոնի ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը:
Նրա հայտարարությանը հետեւեց երեք ժամ տեւողությամբ Օլիմպիական խաղերի բացման շքեղ արարողությունը, որը մոտ մեկ միլիարդ մարդ է դիտել հեռուստատեսությամբ:

Օլիմպիական կրակը վառեցին բրիտանացի յոթ երիտասարդ մարզիկներ: Աշխարհի մոտ ութսուն երկրների առաջնորդներ ներկա էին Օլիմպիադայի բացման արարողությանը:

204 երկրներ ներկայացնող մոտ 10.500 մարզիկներ մինչեւ օգոստոսի 12-ը կպայքարեն 302 ոսկե մեդալների համար: Մրցումներ անցկացվում են 26 սպորտաձեւերում:

Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը առաջին օրը երկու հաղթանակ տոնեց՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Հայաստանցի մարզիկը սկզբում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկին, ապա առավելության հասավ ղազախ ձյուդոիստի նկատմամբ: Այդուհանդերձ, Դավթյանը չկարողացավ օլիմպիական մեղալ նվաճել, քանի որ բրոնզի համար պայքարում զիջեց ֆրանսիացի ձյուդոիստին:

Armsport.am կայքը տեղեկացնում է, որ գյումրեցի ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը մարզումների ժամանակ ստացած մեջքի լուրջ վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Օլիմպիադային եւ կիրակի օրը Հայաստա կվերադառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG