Մատչելիության հղումներ

Բնապահպանները փաստում են, որ այսօր Հայաստանում շահագործվում է 499 հանքավայր:

«Առողջ Հրազդան» քաղաքացիական խմբի անդամ Մովսես Մանուկյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող նոր հանքավայրի շահագործման խնդրին: Երկաթի հանքավայրում մի քանի ամիս առաջ ուսումնասիրություններ են կատարվել, որոնք էլ դարձել են բնակչության եւ բնապահպանների դժգոհության առիթ, ինչից հետո էլ հանքի շահագործումը դադարեցվել է:

«Մտավախություն կա, որ աշխատանքները կարող են վերսկսվել, քանի որ մեծ ծախսեր են արվել, եւ հիմա անիվը դժվար է կանգնեցնել: Վնասների առումով Հրազդանի հանքը խայտառակ է, քանի որ հարակից տարածքը բնակելի է, կան մանկապարտեզներ, դպրոցներ, բացի այդ հանքը մեծ ազդեցություն կունենա ջրերի վրա, այնտեղ են գտնվում Հայաստանի ամենամեծ բնական աղբյուրները», - ասում է Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ նախագծի համաձայն երկաթի հանքի հարեւանությամբ կառուցվելու է նաեւ երկաթի ձուլարան: Նրա խոսքով` չկա աշխարհում նման փորձ, որ զարգացող տուրիստական կենտրոնների մոտ կառուցվեն հանքարդյունաբերական խոշոր կենտրոններ:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի համոզմամբ` երկիրն էկոլոգիական աղետի շեմին է, քանի որ պետությունը հանքարդյունաբերությունը հայտարարել է գերակա ուղղություն:

Ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանն էլ ասում է. - «Աշխարհում տուրիզմը համարվում է տնտեսության ամենաարագ զարգացող եւ ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը»:

Նրա խոսքով` զբոսաշրջությունը պահանջում է էկոլոգիապես մաքուր տարածքներ, ինչը այսօր Հայաստանում շատ դժվար է ապահովել. իրենք զբոսաշրջիկների համար աշխատում են այնպիսի երթուղիներ մշակել, որպեսզի նրանք չտեսնեն հանքերը եւ դրանց հետեւանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG