Մատչելիության հղումներ

Դաղստանում վեց զինյալ է սպանվել


Ռուսաստանցի իրավապահները հայտարարել են, որ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ապօրինի զինված խմբավորման վեց անդամների են սպանել։

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի լրատվական կենտրոնից, բախումները արդեն ավարտված են, տանը բռնկված հրդեհը մարված է, հայտնաբերվել են վեց զինյալների մարմինները։

Հակաահաբեկչական կոմիտեում ընդգծել են, որ իրավապահների` ժամանակին ձեռնարկած գործողությունների արդյունքում կանխվել է ահաբեկչությունների հնարավոր շարքը մահմեդականների տոնական Ռամադան ամսվա ընթացքում։

Ըստ ռուսաստանցի իրավապահների` զինյալները, որոնց թվում կային նաեւ կանայք, գրավել էին տունը եւ հրաժարվում էին դուրս գալ։ Խմբի հետ եղել են նաեւ երեխաներ, որոնց, ի վերջո, դուրս են թողել, ինչին հաջորդել է հրաձգությունը իրավապահների ուղղությամբ եւ վերջիններիս պատասխան կրակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG