Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել են երկու փոխմարզպետներ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի մեկ այլ որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` նույնպես իր դիմումի համաձայն։

Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետարանների պաշտոնական կայքէջերի փոխանցմամբ` Աղվան Վարդերեսյանը անդամակցում է Միավորված աշխատանքային կուսակցությանը, Արտուշ Ղուկասյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG