Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական հինգ պաշտոնյաներ հրաժարական տվեցին


Այսօր առավոտյան հրաժարականի դիմումներ են ներկայացրել Լոռու եւ Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետներ Էդիկ Կարախանյանն ու Մանաֆաս Առաքելյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական երեք փոխնախարարներ` արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ռուբեն Սինոյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս հրաժարականներում «որեւէ սենսացիա փնտրել պետք չէ». հրաժարականները «իշխող կոալիցիային մաս կազմելուց հրաժարվելու տրամաբանության մեջ են»:

Մայիսի վերջին կոալիցիոն կառավարություն կազմելուց հրաժարվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները հրաժարվեցին պաշտոններից:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG