Մատչելիության հղումներ

Պարունակ Զելվեյանը նշանակվել է ԱԱԻ-ի տնօրենի պաշտոնակատար


Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ՀՀ Առողջապահության նախարարության ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երեւանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի արդեն նախկին տնօրենը` մոտ 1,5 տարի պաշտոնավարած Մկրտիչ Ավագյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Առողջապահության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Զելվեյանը կղեկավարի ԱԱԻ-ն մինչեւ տնօրենի պաշտոնի` մրցույթային կարգով համալրումը:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG