Մատչելիության հղումներ

Ստամբուլում հայաստանցին սպանել է վարձած տան տիրոջը


Ստամբուլի Գումգաբը շրջանի Ֆաթիհ թաղամասում Հայաստանի 33-ամյա քաղաքացին սպանել է վարձած տան տիրոջը` իր ընկերուհու նկատմամբ սեռական ոտնձգության համար, հայտնում է Hurriyet-ը։

Թուրքական պարբերականը հայաստանցուն ներկայացնում է որպես Գրիգոր Ի., նրա 20-ամյա ընկերուհուն` Սեդա Բ., 49-ամյա տանտիրոջը` Ջեմալ Թ.։

Ըստ Hurriyet-ի, դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան. Գրիգորը կանչել է Ջեմալին, վերջինից բացատրություն պահանջել Սեդայի նկատմամբ ոտնձգության համար, վեճը ավարտվել է դանակահարությամբ։

Գրիգորը եւ Սեդան փորձել են փախուստի դիմել, սակայն հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրանց։

Ոստիկանությունում առաջին իսկ հայտարարությամբ հայ երիտասարդը խոստովանել է իր արարքը` ներկայացնելով պատճառը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG