Մատչելիության հղումներ

Քրեական գործ եւ ձերբակալվածներ` ապօրինի զենքի փաստով


Երեկ ժամը 02։30 ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասից զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 13 անձանց:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` բերման ենթարկվածներից 25-ամյա Հրաչ Գ.-ի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 միլիմետր տրամաչափի «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով, 32-ամյա Մանուկ Ս.-ի «Մերսեդես» ավտոմեքենայից՝ երկու դանակ, 38-ամյա Վաղարշակ Հ.-ի «Մերսեդես» մակնիշի մեքենայից՝ ծալովի դանակ եւ մանուշակագույն 5 դեղահաբ` «311» գրառումով, 27-ամյա Կարեն Ա.-ի «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենայից` դեղին գույնի 8 դեղահաբ եւ դանակ:

Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ, այնտեղ կայանված «Մերսեդես», «ԲՄՎ-X5», «ԲՄՎ», «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներից 10 մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով:

Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Բերման ենթարկվածներից 37-ամյա Արտակ Հ.-ն եւ 25-ամյա Հրաչ Գ.-ն ձերբակալված են:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG