Մատչելիության հղումներ

Քլինթոնը մեղադրում է Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը հուլիսի, 2012թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը հուլիսի, 2012թ.

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի` այդ պետությունները աջակցում են Ասադի ռեժիմին։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում` Հոլոքոսթի թանգարանում, ասել է. - «Այսպիսի հանցագործությունները խարխլում են երկրների կայունությունը ամբողջ տարածաշրջանում»:

«Դրանք ստեղծում են մարդկային ճգնաժամեր եւ առաջացնում փախստականների հոսքեր ողջ սահմաններով մեկ, կասեցնում տնտեսական զարգացումը եւ աճը ապագա սերունդների համար, ստեղծում վրեժխնդրության ու հատուցման դառը շրջափուլեր, որոնք կարող են տասնամյակներով սպիներ թողնել հասարակությունների վրա», - հայտարարել է պետքարտուղարը։

«Մենք ցանկանում ենք վերջ տալ վայրագություններին` հստակորեն ցույց տալով, որ այդպիսի հանցագործություններ կատարողները կենթարկվեն պատասխանատվության», - ասել է Քլինթոնը` շարունակելով. - «Մեր հավատարմության վկայությունն է վերջին երեք վարչակազմերի գործունեությունը` Միլոշեւիչին, Մլադիչին ու Կարաջիչին պատասխանատվության ենթարկելը Բալկաններում գործած հանցագործությունների համար: Մեր զգուշացումը հանցագործներին պետք է լինի, որ մենք չենք մոռացել, եւ նրանք պատասխանատվություն կկրեն»:

Քլիթոնը, անդրադառնալով Սիրիայի իրավիճակին ու նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ բանաձեւերի տապալումը, ասել է. - «Մեկ երկիր, կամ երկրների մի փոքր խումբ կարող են խոչընդոտել մեր ջանքերը: Այդպիսի մարտահրավերների մենք հանդիպեցինք Սիրիայի հարցով մեր ջանքերում ՄԱԿ-ի Անվտագության խորհրդում»:

Պետքարտուղարը հայտարարել է, որ «Ասադի ռեժիմը շարունակում է արյունոտ հարձակումները սեփական ժողովրդի վրա, ու չնայած պատժամիջոցներին, դատապարտումներին եւ քաղաքական ճնշումների ուժեղացմանը` աջակցություն է գտել, մասնավորապես, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG