Մատչելիության հղումներ

Երեւանը հանրային զուգարանների պակաս ունի


Հասարակական կամ այսպես կոչված «էկո» շարժական զուգարանները Երեւան քաղաքում շատ չեն:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանը, երեքշաբթի կայացած ասուլիսում բիոզուգարանների եւ հասարակական զուգարանների տեղադրման անհրաժեշտությանը անդրադառնալով, նշեց, որ այն տարածքում, որտեղ կա կոյուղագիծ, նպատակահարմար չեն բիոզուգարանները:

«Եթե քաղաքը ունի կոյուղագիծ, ավելի հարմար են այն զուգարանները, որ նախկինում էլ կառուցում էին: Կոյուղացված զուգարանները շատ ավելի ճիշտ են: Ուրիշ բան է, որ ինչ-որ մի տեղ, որ հնարավորություն չկա, չոլի մեջ է, թող մտածեն արդեն ինչ զուգարան տեղադրեն», - ասաց նա:

Անժելա Դովլաթբեկյանը հսկում է Երեւանի Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող բիոզուգարանները եւ նշում է, որ մարդիկ օգտվում են դրանցից:

«Ոչ’, միայն զբոսաշրջիկները չէ, մեր հայերն էլ են օգտվում, տուրիստները են մտնում, երբ շաբաթ-կիրակի օրերին դուրս են գալիս զբոսնելու», - նշեց նա եւ հավելեց, որ զուգարանները վճարովի են` 100 դրամ արժեն եւ մարդիկ միշտ չէ, որ պահպանում են մաքրությունը` զուգարանից օգտվելիս. - «Մաքրությամբ ես եմ զբաղվում: Կան մարդիկ, ովքեր պետք է հետեւեն իրենց` մաքրության տեսանկյունից, սակայն նախ եւ առաջ ես եմ հետեւում մաքրությանը»:

Հարցման ընթացքում երեւանաբնակների մեծ մասը նշեցին, որ չեն օգտվել բիոզուգարաններից եւ չեն օգտվի, քանի որ չեն վստահում մաքրությանը: «Միայն կողքով անցնելիս գարշահոտութուն է գալիս», - նշեցին ոմանք:

Բիոզուգարանից օգտված մի քաղաքացի էլ նշեց, որ չի դժգոհում դրանցից. - «Մաքուր, առանց հոտի, թուղթը կար, ամեն բան նորմալ էր, եւ ես էլ ինձանից հետո այն մաքուր եւ նորմալ թողեցի ու հեռացա»:

Թեեւ մարդիկ բիոզուգարանների մաքրությունից մեծամասամբ գոհ չեն եւ չեն օգտվում դրանցից, սակայն նշում են, որ Երեւանում քիչ են հանրային զուգարանները:

Լիլիկ Սիմոնյանը նույնպես նշեց, որ Երեւանում հանրային զուգարաններ կառուցելու խնդիր կա, եւ այն լուծելու դեպքում միայն գետնանցումները եւ շենքերի շքամուտքերը կդադարեն ծառայել որպես հանրային զուգարան:
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG