Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Շիֆը շնորհավորում է ղարաբաղցիներին


Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք նա որակում է ազատ եւ արդար։

«Անցած հինգշաբթի օրը արցախցիները գնացին ընտրատեղամասեր` ընտրելու նոր նախագահ, ինչը լայնորեն լուսաբանվեց որպես ազատ եւ արդար ընտրություն։ Ես շնորհավորանքներս եմ հղում նախագահ Բակո Սահակյանին եւ նրան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մաղթում շարունակել դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում, որը տարածել է դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը։

«Ազատությանը եւ ժողովրդավարությանը իրենց շարունակական նվիրվածությամբ` չնայած ավելի մեծ, ավելի հարուստ եւ ոչ ժողովրդավարական հարեւանի կողմից բռնության եւ սպառնալիքների երկու տասնամյակներին, արցախցիները հիշեցրեցին աշխարհին ներկայացուցչական կառավարմանը իրենց նվիրվածության մասին։ Նրանց գործը մեր գործն է, եւ նրանք կշարունակեն վայելել իմ ամենաուժեղ աջակցությունը», - հայտարարել է Ադամ Շիֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG