Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանացին դատապարտվել է Ադրբեջանին զենք վաճառելու համար


Ադրբեջանին ապօրինի զենք-զինամթերք վաճառելու համար Լոնդոնում անցած շաբաթավերջին երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել բրիտանացի Մայքլ Ռանջերը։

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջինս փորձել է Հյուսիսային Կորեայից ձեռք բերել երկիր-օդ տեսակի հրթիռներ, Միացյալ Նահանգներից՝ ատրճանակներ՝ Ադրբեջանին վաճառելու համար։

Դատարանում ներկայացված փաստաթղթերի եւ նամակագրության համաձայն, Ռանջերը Հյուսիսային Կորեայում գտնվող մատակարարների առջեւ պարծեցել է, թե Ադրբեջանի կառավարությունը իրեն ճոխ ընդունելություն է ցույց տվել եւ լիմուզին տրամադրել, երբ մեկնել էր գործարքի մանրամասները քննարկելու։

Մեծ Բրիտանիայի դատախազությունը հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ Ադրբեջանի հետ այդ գործարքը ոչ միայն ապօրինի է, այլեւ՝ շատ վտանգավոր՝ ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի վրա դրված զենքի արգելանքի պատճառով։

«Զենքի էմբարգոները պատճառ են ունենում, եւ նրանք, ովքեր փորձում են անտեսել դրանք՝ սեփական գրպանը հարստացնելու նպատակով, պետք է հասկանան, որ ենթարկվելու են քրեական պատասխանատվության», - հայտարարել է բրիտանական դատախազությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG