Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից հայ գյուղացի է վիրավորվել


Անցած շաբաթ օրը կեսօրի սահմաններում ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից վիրավորվել է Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մի բնակիչ։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` 25-ամյա Գոռ Փ.-ն բեկորային վնասվածքը ստացել է Ներքին Կարմիրաղբյուրի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Նա տեղափոխվել է Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալ, որտեղից էլ դեպքի մասին հաղորդում է ստացվել ոստիկանության Տավուշի բաժնում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG