Մատչելիության հղումներ

Մեղադրանք կներկայացվի Կոլորադոյի սպանությունների մեջ կասկածյալին


Այսօր դատարանը մեղադրանք կներկայացնի 24-ամյա Ջեյմս Հոլմսին, ով մեղադրվում է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում` Դենվերի արվարձաններից մեկում 12 մարդու սպանության մեջ:

Ըստ հետաքննության, Հոլմսը կինոթատրոնում ավտոմատից կրակ է բացել` սպանելով 12 մարդու: 58 մարդ վիրավորվել է:

Հոլմսը ձերբակալված է: Հանցագործության դրդապատճառները պարզվում են: Կասկածյալի տանը ոստիկանությունը հայտնաբերել է բազմաթիվ պայթուցիկ սարքեր:

Միայցալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հնգօրյա սուգ է հայտարարել երկրում: Ինչպես Օբաման, այնպես էլ նախագահական ընտրություններում նրա մրցակից Ռոմնին հետաձգել են շաբաթավերջին ծրագրած քարոզչական միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG