Մատչելիության հղումներ

Ասադին հավատարիմ ուժերն անցել են հակահարձակման


Մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 30 օրով երկարաձգել է իր առաքելության մանդատը Սիրիայում` կառավարական ուժերը երեկվանից երկրի մայրաքաղաք Դամասկոսում լայնածավալ գործողություններ են իրականացնում ապստամբների դեմ:

Մարտեր են ընթանում նաեւ Հալեպում եւ Թուրքիայի ու Իրանի հետ սահմանային կետերում:

Սիրիական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ուրբաթ օրը երկրում 177 մարդ է զոհվել, որոնցից 119-ը` քաղաքացիական անձինք: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար պատասխանատու են նաեւ ապստամբները:

Ուրբաթ օրը Դամասկոսում տեղի է ունեցել հուլիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության շենքում պայթյունի հետեւանքով զոհված երեք գեներալների հուղարկավորությունը: Բաշար ալ-Ասադը, ըստ հաղորդագրությունների, արարողությանը չի մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG