Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀՇ երիտասարդական միությունը պահանջում է արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին


ՀԱԿ դաշինքի անդամ Հայոց համազգային շարժումը դատապարտում է Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ երեկ կայացված դատական վճիռը:

«Եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել 2011 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են», - պնդում է ՀՀՇ-ի երիտասարդական միությունը:

Դատապարտելով ՀԱԿ երիտասարդների հանդեպ «քաղաքական հաշվեհարդարը»` հայտարարության հեղինակները պահանջում են «անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ու արդարացման դատավճիռ կայացնել մյուս քաղաքական հալածյալների նկատմամբ, միեւնույն ժամանակ պատասխանատվության ենթարկել երիտասարդների հանդեպ ապօրինություններ գործադրած ոստիկաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG