Մատչելիության հղումներ

Չարենցավանում առեւտրականները նստացույց են սկսել


Մոտ 5 տասնյակ առեւտրականներ անժամկետ նստացույց են սկսել Չարենցավանի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի առջեւ: Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ տեղի հարկային տեսչությունից զգուշացում են ստացել, որ եթե չանցնեն հարկային դաշտ` ձեռք բերելով հաշվիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), ապա կտուգանվեն: Զգուշացմամբ տրված եռօրյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:

XS
SM
MD
LG