Մատչելիության հղումներ

Սիրիայում պայթյունի հետեւանքով մահացած պաշտոնյաների թիվը ավելացավ


Սիրիայի հետախուզության գործակալության ղեկավար Հիշամ Բեխտյարը այսօր առավոտյան մահացել է հուլիսի 18-ի պայթյունից ստացած վերքերի արդյունքում: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Չորեքշաբթի օրը Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության կետրոնակայանում իրականացված պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ չորսի:

Մինչ այս հաղորդվել էր, որ զոհվել են երկրի պաշտպանության նախարարը, պաշտպանության փոխնախարարը, ով Բաշար ալ-Ասադի փեսան էր, պաշտպանության նախկին նախարարը, իսկ այսօր մահացավ անվտանգության ծառայության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG