Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Սերգեյ Նարիշկինը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Գիտությունների ազգային ակադեմիայում Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

Պետդումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG