Մատչելիության հղումներ

Հայ - իրանական երեք խոշոր ծրագրեր շուտով գործնական փուլ կմտնեն


Շուտով գործնական փուլ կմտնեն հայ - իրանական համատեղ երեք խոշոր ծրագրեր՝ Հայաստան - Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Այդ մասին նշվել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեիսիի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Վարչապետի խոսքերով` հայ - իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանք հասցնելու իրենց տրամաբանական ավարտին:

«Մենք բարձր ենք գնահատում հայ - իրանական հարաբերությունները եւ պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել եւ ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է Տիգրան Սարգսյանը։

Մոհամադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին:

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG