Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ընտրությունները վկայում են Արցախի հավատարմությունը ժողովրդավարությանը»


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան։ - «Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը: Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի համաժողովի անցկացման մանդատով»:

«Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG