Մատչելիության հղումներ

Բեն Ալին հեռակա դատապարտվեց ցմահ ազատազրկման


Թունիսի նախկին առաջնորդ Զին էլ-Աբիդին Բեն Ալին հեռակա կերպով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Թունիսի ռազմական դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել 2011 թվականի զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում 43 ցուցարարների մահվան համար:

Միեւնույն ժամանակ, դատարանը հրապարակել է դատավճիռներ Բեն Ալիի շրջապատի 40 նախկին պաշտոնյաների մասով:

Ավելի վաղ Թունիսի նախկին առաջնորդը հեռակա դատապարտվել էր 90 տարվա ազատազրկման:

Թունիսում 2010 թվականից սկիզբ առած զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Բեն Ալին 2011 թվականի հունվարին փախավ Սաուդյան Արաբիա:

ՄԱԿ-ի տվյալներով` թունիսյան ակցիաների արդյունքում զոհվել է ավելի քան 200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG