Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Սամվել Բալասանյանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Բալասանյանը, հիշեցնենք, պատգամավոր էր ընտրվել թիվ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այդ որոշումը կայացվել է գյումրեցիների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

Մամուլը, որպես Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի հավանական թեկնածու, շրջանառում էր Սամվել Բալասանյանի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի անունները:

Այսօր ինտերնետային կայքերը տեղեկատվություն տարածեցին, որ Բալասանյանը եղել է նախագահի նստավայրում եւ հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զոհրաբյանը ասաց` ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG