Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ Ղարաբաղում քվեարկել է ընտրողների մոտ կեսը


Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 49 հազար 698 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 49.93 տոկոսը։ Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության ընթացքի վերաբերյալ տվյալները հանձնաժողովը հրապարակում է յուրաքանչյուր երեք ժամը մեկ։

Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG