Մատչելիության հղումներ

logo-print

Բակո Սահակյանը իր քվեն տվեց «հզոր պետություն կառուցելուն»


Բակո Սահակյանը ընտրատեղամասի մոտ զրուցում է լրագրողների հետ, Ստեփանակերտ, 19-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության

Բակո Սահակյանը ընտրատեղամասի մոտ զրուցում է լրագրողների հետ, Ստեփանակերտ, 19-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության

Լեռնային Ղարաբաղում հինգշաբթի օրը անցկացվող նախագահական ընտրություններում մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում քվեարկեց գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը։

Սահակյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ հետ:

Բակո Սահակյանը ընտրության էր եկել բարձր տրամադրությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոհ է թիմակիցների կատարած աշխատանքներից:

«Իմ քվեն տալու եմ հզոր, անկախ, միասնական պետություն կառուցելուն», - հայտարարեց նա։ - «Առաջին քայլը լինելու է գործընկերների հետ շարունակել սկսածը: Հինգ տարի հետո սպասվում է բարեկեցիկ, բարգավաճ, գեղեցիկ Արցախ»:

«Ինչպես միշտ` այս անգամ եւս Արցախի ժողովուրդը ցուցաբերեց բարձր գիտակցություն, քաղաքացիական պատասխանատվություն, եւ այդ ցուցաբերած կեցվածքը ապացույցն է այն բանի, որ մեր ընտրած ուղին ճիշտ է եւ նման ժողովրդի հետ մենք ի վիճակի ենք լինելու կառուցել ավելի զարգացած պետություն», - ասաց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG