Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Օբամայի եւ Պուտինի միջեւ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայում իրավիճակի կարգավորման քննարկումների համատեքստում հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների միջեւ։

Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը արձանագրել են Սիրիայում իրավիճակի սրման միտումը։ Նրանք, Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, համակարծիք են եղել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատականի եւ հակամարտության կարգավորման վերջնական նպատակի հարցում` միաժամանակ պահպանելով կարգավորման գործնական միջոցներին վերաբերող մոտեցումների տարբերությունները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանավորվել են շարունակել տվյալ հարցով երկխեսությունը։

Միացյալ Նահանգների նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջը հուլիսի սկզբին Կուբանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի կապակցությամբ, որի հետեւանքով, ըստ պաշտոնական վերջին տվյալների, 172 մարդ է զոհվել։

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG