Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Ասադը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ»


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ ինքնասպան ահաբեկչի հարձակման հետեւանքով մահացած բարձրաստիճան պաշտոնյաների թիվը հասավ չորսի։

Պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան, պաշտպանության փոխնախարար, նախագահ Բաշար ալ-Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթը, ճգնաժամային իրավիճակների պատասխանատու Հասան Թուրքմանին անմիջապես մահացել են, իսկ ներքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Շաարը, ըստ որոշ հաղորդագրությունների, ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։

Սպիտակ տունը արդեն հայտարարել է, թե հարձակումը վկայում է այն մասին, որ Ասադը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ։

Կիրակի օրվանից Սիրիայի կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ մարտերը ընթանում են մայրաքաղաք Դամասկոսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG