Մատչելիության հղումներ

Նալբանդյան - Մամեդյարով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Նյու Յորքում


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։ Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մամեդյարովը ասել է, որ նման առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախատեսում են նաեւ առանձին հանդիպումներ անցկացնել իր եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանները մեկնարկում են յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին Փարիզում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG