Մատչելիության հղումներ

Լեհաստանի արտգործնախարարը ժամանել է Բաքու


Երեկ երեկոյան Ադրբեջան է ժամանել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Երկօրյա այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` քննարկումների օրակարգում, երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներից զատ, Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագիրն է:

Այս ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG