Մատչելիության հղումներ

Ասադի ռեժիմը «չի հապաղի քիմիական զենք կիրառել»


Սիրիայի կառավարությունից ընդդիմության կողմը անցած մինչ օրս ամենաբարձրաստիճան պաշտոնյան` Իրաքում երկրի նախկին դեսպան Նավաֆ ալ-Ֆարեսը հայտարարել է, թե Բաշար ալ-Ասադի ռեժիմը չի հապաղի քիմիական զենք կիրառել իշխանությունը պահպանելու համար։

Ֆարեսը BBC-ին ասել է նաեւ, թե չհաստատված հաղորդումների համաձայն` քիմիական զենք արդեն իսկ կարող է կիրառված լինել Հոմս քաղաքում։

Նախկին դեսպանը Ասադի վարչախմբին մեղադրել է նաեւ ռմբահակոծությունները կազմակերպելիս «Ալ-Ղաիդա» խմբավորման հետ համագործակցելու մեջ։

Սիրիայի իշխանությունները ավելի վաղ արեւմտյան պետություններին էին մեղադրել «Ալ-Ղաիդա»-ի սուննի ծայրահեղական զինյալներին սատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG