Մատչելիության հղումներ

logo-print

Կանադացի պատգամավորները կդիտարկեն Ղարաբաղի ընտրությունները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին եւ Ջիմ Կարաջանիսին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, եւ որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը` ուղղված հայ - կանադական հարաբերությունների զարգացմանը:

Նալբանդյանը կարեւորել է նաեւ կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչը, նրա բնորոշմամբ, հնարավորություն է ընձեռում անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG