Մատչելիության հղումներ

Անանը այսօր կբանակցի Պուտինի հետ


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը այսօր Մոսկվայում կբանակցի Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ:

Նախօրեին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու ժամից ավելի տեւած հանդիպման ավարտին Լավրովը եւ Անանը լուռ հեռացել են, լրագրողներին չեն մոտեցել եւ որեւէ հայտարարություն չեն արել։

Երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցներում տեղի են ունեցել մարտեր եւ ահաբեկչություններ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ է ներկայացված Սիրիայի հարցով երկու նախագիծ` ռուսական եւ արեւմտյան, որոնք իրարից մեծապես տարբերվում են։

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` անցած տարվա մարտին երկրում սկիզբ առած բախումների հետեւանքով արդեն սպանվել է ավելի քան 17 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG